Read Արշակ արքա, Դրաստամատ ներքինի by Levon Khechoyan Online

Արշակ արքա, Դրաստամատ ներքինի

Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով՝ վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական առարկայական ճանաչելիությամբ:Հր. Մաթևոսյանը Լ. Խեչոյանի վերաբերմամբ ձևաԼևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով՝ վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական առարկայական ճանաչելիությամբ:Հր. Մաթևոս­յա­նը Լ. Խեչո­յա­նի վե­րա­բեր­մամբ ձևակեր­պել է. «Հայ ըն­թեր­ցո­ղի հա­մար Լևոն Խեչո­յա­նի հայտ­նու­թյու­նը իրա­կան պարգև է: Կար­դում եմ նրա գործն ու հա­ճախ երա­նի եմ տա­լիս նրան. բա­ներ, որ ես էի կռա­հում, մի­այն կռա­հում էի, իր հա­մար այ­բու­բեն են. բա­ներ, որ ես հրճ­վան­քով որ­պես գյուտ էի անե­լու, իր հա­մար սո­վո­րա­կան իրո­ղու­թյուն­ներ են: Կյան­քը գի­տի և գի­տի` գրա­կա­նու­թյունն ինչ է»: Նմա­նա­տիպ սկզ­բունք է իրա­կա­նաց­նում Լ. Խե­չո­յանն իր վե­պում, երբ նույն իրո­ղու­թյան շա­րադ­րան­քին հա­ջոր­դում է վե­րաշ­ա­րադ­րան­քը, վե­րա­վե­րաշ­ա­րադ­րան­քը, քա­ռիցս պատ­մե­լը` միշտ տա­րա­կերպ, բայց նույ­նաբ­նույթ, և սրա­նով իսկ ճշ­մար­տու­թյուն-ստ­վե­րը (նաև` պա­տու­մը) այ­լա­զան է բա­ցա­հայ­տում իրա­կա­նու­թյու­նը: Նյութն ու ասե­լի­քը բա­ցա­հայ­տե­լուն միտ­ված` իրա­կա­նաց­վում է անընդ­հատ վե­րա­դարձ, բայց այլ դռ­նե­րից և այլ մուտ­քե­րից, և ամեն ան­գամ փոխ­վում է երևույ­թը դի­տար­կե­լու անկ­յու­նը, փոխ­վում է ժա­մա­նա­կը: Դրսևոր­վում է շր­ջապ­տույ­տի կա­ռույ­ցը, որ փոր­ձում է առտ­նի­նը միֆա­կա­նաց­նել և մի­ֆը քո­ղա­զեր­ծել, և այս պայ­մա­նաձևը դար­ձել է ձևի իմաս­տով վե­պի գե­րա­կա հատ­կա­նիշ­ը` միտ­ված ճշ­մար­տու­թյան` ստ­վե­րի բա­ցա­հայտ­մա­նը: Վե­պի պայ­մա­նա­կա­նու­թյան մեջ ասես կարևոր­վում է ոչ թե պատ­մու­թյու­նը, այլ պատ­մու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նը, ոչ թե կոնկ­րետ առաս­պե­լը, այլ հա­յոց առաս­պել­նե­րի խոր­քը, և հե­ղի­նակն էլ պա­տաս­խա­նում է ոչ թե «ի՞նչ է եղել» հար­ցին (ինչն ինք­նան­պա­տակ կլի­ներ), այլ «ին­չո՞ւ է եղել» և «ի՞նչ է լի­նե­լու» հար­ցե­րին:...

Title : Արշակ արքա, Դրաստամատ ներքինի
Author :
Rating :
ISBN : 9789939514666
Format Type : Hardcover
Number of Pages : 264 Pages
Status : Available For Download
Last checked : 21 Minutes ago!

Արշակ արքա, Դրաստամատ ներքինի Reviews

  • Hovig Isgenian
    2019-01-03 11:51

    Երևի մեր ազգային յուրահատկություններից ամենա հիմնականն է անմիաբան լինելը: Հայոց պատմությունը լեցուն է անհնազանդ իշխաններով որոնք նախընտրում են այս կամ այն գերտերության վասալը լինել քան իրենց արքայի հրամաններին գլուխ խոնարհել:Այս վեպում ել տեսնում ենք թե ինչպես են հայ ազնվականները՝ մանավանդ սահմանամերձ իշխանները պարսից կողմ անցնում ու Շապուհի հետ համաձայնելով արշակ թագավորին դավաճանում:Մյուս կողմից եկեղեցին է արքայի դեմ աշխատում, փորձելով ժողովուրդի վրա երկնայինի կողքին երկրային իշխանություն հաստատել:Նայում ես անցած պատմության՝ մեկ ել ներկա իրավիճակին, ոչ մի բան ել չի փոխվել: Տակավին գերտերությունների ուղղակի և անուղղակի ազդեցության տակ ճզմված մի պետություն ունենք, ժողովուրդը միշտ դժգոհ է իշխանություններից (ով ել լինի իշխանության գլխին), նայում ես նախարարներին՝ բոլորը կամ Ռուսամետ, կամ արևմտամետ, բոլորը պետ-պյուտճեից թալանած փողերը դրսում ապահով տեղավորել են... Երկիրը անտեր, իսկ քաղաքական վերնախավին խամաճիկի նման խաղացնում են դրսի լարերով, ու ասում ես էս 3000 տարի ոնց ենք նույն կերպ կարողացել դիմանալ պատմությանԳալով Խեչոյանի ժանրին: Այս վեպը երկրորդն է որ կարդում եմ, ճիշտն ասած, շատ է ծանր: Ինքը ահավոր շատ գիտելիքի է տիրապետում, բարձր մակարդակի գրող է, բայց ոնց որ քեզ նստեցնի մի անհանգիստ աթոռի վրա, ձեռքերդ ու ոտքերդ կապի, ու անընդհատ մի հեքիաթ պատմի՝ մեկ առաջ մեկ հետև գնա պատմության մեջ:Անշուշտ ես գրականագետ չեմ, սովորական ընթերցող եմ, իմ կարծիքը բան չի փոխելու Խեչոյանի տաղանդից, բայց ձանձրալի էր: